ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «CBS News»-ին տված հարցազրույցում ասել է, որ այժմ ամենակարեւորը Դոնալդ Թրամփին հաղթելն է։
Սա Բայդենի առաջին հարցազրույցն է այն բանից հետո, երբ նա հանեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Բայդենը պատասխանել է նաև Դոնալդ Թրամփի՝ թեկնածությունից դուրս գալու վերաբերյալ մեկնաբանություններին։
«Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե քանի տարեկան եմ, ինձ համար դժվար է խոսել այդ մասին, բայց մեծ պատիվ է լինել նախագահ, պարտավորություն ունենալ երկրի հանդեպ և անել այն, ինչ անում եմ։ Ավելի կոնկրետ՝ մենք պետք է հաղթենք Թրամփին»,- ասել է Բայդենը։
Տեղեկության համար՝ Ջո Բայդենը նախագահի թեկնածությունից հրաժարվելու մասին հայտարարել էր հուլիսի 21-ին։