Ջո Բայդենն ասում է, որ ակտիվորեն մասնակցում է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման ամենօրյա քննարկումներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ինքը ակտիվորեն ներգրավված է ամենօրյա քննարկումներում՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումը։ Բայդենի խոսքով՝ ինքը կարծում է, որ պատանդները ազատ կարձակվեն։
«Սպասեք մեզ, մենք գալիս ենք»,- այսպես է Բայդենը պատասխանել լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իր ուղերձը պատանդների ընտանիքի անդամներին։
ԱՄՆ նախագահն ասել է, որ ամեն օր խոսում է պատանդների ազատ արձակման բանակցություններում ներգրավված կողմերի հետ:
Իսրայելի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ ընդհանուր առմամբ 240 պատանդ կա, իսկ այս պահին ազատ են արձակվել միայն չորսը։