Ջո Բայդենն ասել է, որ եթե ՀԱՄԱՍ-ն ազատի պատանդներին, ապա հաջորդ օրը հրադադարի մասին համաձայնագիր կկայանա
President Joe Biden speaks as he meets with Israeli Prime Minister Benjamin Netanyahu, Wednesday, Oct. 18, 2023, in Tel Aviv. (AP Photo/Evan Vucci)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասում է, որ եթե «Համասը» ազատի պատանդներին, հրադադարի մասին համաձայնագիրը կկայանա հաջորդ օրը։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
«Ինչպես արդեն նշեցի, դա կախված է ՀԱՄԱՍ-ից։ Եթե նրանք ցանկանան, վաղը կավարտվի»,- ասել է Բայդենը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել էր Կահիրեից։ Նրանց միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը կրկին ձախողվեց, քանի որ, ըստ Իսրայելի, «Համասը» համաձայնել է Եգիպտոսի առաջարկած զինադադարի առաջարկին, որը նույնիսկ Իսրայելում չի քննարկվել։ «Համասը» բանակցությունները դադարեցնելու համար մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։