Ջո Բայդենն ասել է, որ եթե ՀԱՄԱՍ-ն ազատի պատանդներին, ապա հաջորդ օրը հրադադարի մասին համաձայնագիր կկայանա
Ջո Բայդենն ասել է, որ եթե ՀԱՄԱՍ-ն ազատի պատանդներին, ապա հաջորդ օրը հրադադարի մասին համաձայնագիր կկայանա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասում է, որ եթե «Համասը» ազատի պատանդներին, հրադադարի մասին համաձայնագիրը կկայանա հաջորդ օրը։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։

«Ինչպես արդեն նշեցի, դա կախված է ՀԱՄԱՍ-ից։ Եթե ​​նրանք ցանկանան, վաղը կավարտվի»,- ասել է Բայդենը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել էր Կահիրեից։ Նրանց միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը կրկին ձախողվեց, քանի որ, ըստ Իսրայելի, «Համասը» համաձայնել է Եգիպտոսի առաջարկած զինադադարի առաջարկին, որը նույնիսկ Իսրայելում չի քննարկվել։ «Համասը» բանակցությունները դադարեցնելու համար մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։