Ջո Բայդենի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, քանի դեռ ՆԱՏՕ-ն կքննարկի իր շարքերն Ուկրաինան համալրելու հարցը
Ջո Բայդենի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, քանի դեռ ՆԱՏՕ-ն կքննարկի իր շարքերն Ուկրաինան համալրելու հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Ուկրաինան դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով, անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, քանի դեռ դաշինքը կքննարկի իր շարքերը Ուկրաինան համալրելու հարցը։

Այս մասին Բայդենը հայտարարել է «Սի Էն Էն»-ին տված բացառիկ հարցազրույցում։

«Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ում միաձայնություն կա այն հարցում, թե արդյոք Ուկրաինան պետք է միանա ՆԱՏՕ-ի ընտանիքին, թե ոչ հիմա, այս պահին՝ պատերազմի կեսին», – ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը Վլադիմիր Զելենսկու հետ երկար խոսել է Ուկրաինային աջակցության խնդրի մասին և նշել, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել անվտանգություն և զենք՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, թեև վաղ էր սկսել քննարկել Ուկրաինայի անդամակցություն ՆԱՏՕ-ին։

Բացի այդ, Բայդենը, խոսելով Ուկրաինա կասետային զինամթերքի տեղափոխման մասին, ասել է, որ դա բարդ որոշում էր, թեպետ վստահ է, որ դա անհրաժեշտ է Ուկրաինային, քանի որ երկիրը սպառել է զինամթերքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կասետային զինամթերք է փոխանցելու Ուկրաինային։