Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 675 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 675 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը։ Այս մասին Գերմանիայում «Ռամշտայն» ձեւաչափի անվան տակ ստեղծված կոնտակտային խմբի հանդիպման սկզբում հայտարարել է պետքարտուղար Լլոյդ Օսթինը։
«Ռամշտեյն» բազայում Լլոյդ Օսթինի նախագահությամբ ընթանում է տասնյակ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը՝ Ուկրաինային աջակցության հարցը քննարկելու նպատակով։ Սա այս ձևաչափի հինգերորդ հանդիպումն է։ Ինչպես նշել է Օսթինը, հանդիպմանը կքննարկվի, թե ինչպես դաշնակից երկրները կարող են մարզել ուկրաինական ուժերը և բարելավել նրանց պաշտպանունակությունը։
«Կոնտակտային խումբը պետք է պայմանավորվի Ուկրաինայի խիզախ պաշտպաններին երկարաժամկետ աջակցության շուրջ»,- նշել է Օսթինը:
ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթը ներառում է լրացուցիչ ռազմական տեխնիկա՝ «Humvee» մարտական մեքենաներ և հակատանկային համակարգեր:
Ռուսական միջամտության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 10 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային։