Ջո Բայդեն. Պաշտոնավարման ընթացքում ես որոշումներ եմ կայացրել հրամանագրերի, օրենքների և հռչակագրերի վերաբերյալ, ցանկացած ենթադրություն, որ դա այդպես չէ, աբսուրդային և կեղծ է
Պաշտոնավարման ընթացքում ես որոշումներ եմ կայացրել հրամանագրերի, օրենքների և հռչակագրերի վերաբերյալ։ Ցանկացած ենթադրություն, որ դա այդպես չէ, աբսուրդային և կեղծ է, ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։
Բայդենի թիմը նաև նշել է, որ նախագահի կողմից որոշում կայացնելուց հետո ավտոմատ ֆաքսիմիլի օգտագործումը վաղուց ձևավորված պրակտիկա է։
Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Սպիտակ տանը անձամբ հետաքննել Բայդենի նախագահական փաստաթղթերը։ Դրանք ստորագրվել են նրա կողմից, կամ ֆաքսիմիլը հաստատվել է ավտոմատ կերպով։