Ջո Բայդեն. Իմ ցանկությունն ու ակնկալիքն այն է, որ Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ ավելի քիչ անցանկալի գործողություններ լինեն, հիվանդանոցը պետք է պաշտպանված լինի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը պետք է պաշտպանված լինի։ Այս մասին Բայդենը լրագրողներին հայտարարել է օվալաձեւ աշխատասենյակում։
«Իմ ցանկությունն ու ակնկալիքն է, որ հիվանդանոցի մոտ ավելի քիչ անցանկալի գործողություններ արվեն։ Մենք կապի մեջ ենք իսրայելցիների հետ: Փորձ է արվում նաև դադար ստանալ բանտարկյալների ազատ արձակման հարցում։ Բանակցություններ են ընթանում նաև քաթարցիների հետ, ուստի ես որոշակի հույս ունեմ, թեև հիվանդանոցը պետք է պաշտպանված լինի»,- ասել է Բայդենը։