Ջո Բայդեն - Դոնալդ Թրամփի պարտության դեպքում վստահ չեմ իշխանության խաղաղ փոխանցման հարցում
Դոնալդ Թրամփի պարտության դեպքում ես վստահ չեմ իշխանության խաղաղ փոխանցման հարցում,- այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է «Սի Բ-ի Էյ»-ին տված հարցազրույցում։
Դա Բայդենի առաջին հարցազրույցն էր այն բանից հետո, երբ նա դուրս մնաց ընտրապայքարից:
«Թրամփը նկատի ունի այն, ինչ ասում է։ Մենք դրան լուրջ չենք վերաբերվում։ Նա ասաց, որ եթե պարտվի, երկրում արյունահեղություն կլինի»,- ասել է Բայդենը։
Տեղեկության համար՝ մարտին Դոնալդ Թրամփը, խոսելով ԱՄՆ ավտոարդյունաբերության մասին, ասել էր, որ ընտրություններում իր պարտությունը արյունահեղության կհանգեցնի։ Այս հայտարարությանը հաջորդեց խիստ քննադատությունը։ Ի պատասխան՝ Թրամփի քարոզարշավն ասաց, որ հայտարարությունը մասնավորապես վերաբերում է ավտոարդյունաբերությանը, և որ դեմոկրատները այն հանել են համատեքստից՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: