Ջին Շահինը հայտարարել է, որ չի առաջադրվելու Սենատի 2026 թվականի ընտրություններում

11:17, 13.03.2025

ԱՄՆ սենատոր Ջին Շահինը չի առաջադրվի 2026 թվականի Սենատի ընտրություններում վերընտրվելու համար։ Այս մասին Շահինը գրում է սոցցանցերում և տարածում տեսանյութ:

«Այսօր, մանրակրկիտ քննարկումից հետո, ես հայտարարում եմ, որ դժվար որոշում եմ կայացրել՝ չառաջադրվել Սենատի 2026 թվականի ընտրություններում: Մենք հրատապ մարտահրավերների ենք հանդիպում ինչպես այստեղ՝ մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Չնայած ես չեմ ցանկանում վերընտրվել, հավատացեք ինձ, ես չեմ պատրաստվում թոշակի անցնել», – գրել է Շահինը X-ում:

Ի գիտություն, Ջին Շահինը «Ընկերության ակտի»-ի հեղինակներից է։

Նմանատիպ