Ջին Շահին․ «Վրացական երազանքի» կողմից քաղաքացիական հասարակությունը ճնշելու նպատակով ևս մեկ օրինագծի արագացված ընդունումը ևս մեկ քայլ է ժողովրդավարական ապագայից նահանջի ուղղությամբ
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Ջին Շահինը արձագանքում է Վրաստանի «շնորհումների մասին» օրենքում կատարված փոփոխություններին։ Այս մասին Շահինը գրել է սոցիալական ցանց «Իքս»-ում։
«Վրացական երազանքի» կողմից քաղաքացիական հասարակությունը ճնշելու նպատակով ևս մեկ օրինագծի արագացված ընդունումը ևս մեկ քայլ է ժողովրդավարական ապագայից նահանջի ուղղությամբ, այն ապագայից, որին ձգտում է վրաց ժողովուրդը։ Քաղաքական առաջնորդները չպետք է վախենան վրաց ժողովրդից։ Վրացական քաղաքացիական հասարակությունը հստակ անկախ դերակատար է», – գրել է Շահինը։