Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն շարունակում է Վրաստանին աջակցությունը և Վրաստանը շարունակում է բարեփոխումները
ՆԱՏՕ-ի անդամ երկրները ողջունում են Վրաստանի ունեցած առաջընթացը,- այս մասին Առաջաին ալիքին հայտնել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Ինչպես նշել է Ափաթուրայը, նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ում անցկացված հանդիպումները հաստատել են, որ Վրաստանի հետ կապված կազմակերպությունում որոշումները, այդ թվում Բուխարեստի որոշումը ուժի մեջ է:
«ՆԱՏՕ-ն մնում է այս որոշումների հավատարիմը և շարունակում Վրաստանին աջակցությունը և Վրաստանը շարունակում է բարեփոխումները»,- հայտարարել է Ափաթուրայը: