ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում, դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից,- այս մասին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը գրում է իր ֆեյսբուքյան էջում:
«12 տարի է, ռուսական զորքն ապօրինի կերպով գտնվում է Վրաստանի տարածքի 20 տոկոսի վրա: Արդյունքում, տասնյակ վրացիներ են տարհանվել իրենց տներից և հողից:
ՆԱՏՕ-ն կրկին շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ է անում Ռուսաստանին, կատարել միջազգային պարտականությունները, դուրս բերել իր զորքը Վրաստանի տարածքից»,- հայտարարում է Ջեյմս Ափաթուրայը: