Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն կիրականացնի 4 հստակ քայլ, որպեսզի Վրաստանն առավել ներգրավվի Սև ծովի անվտանգությանը
ՆԱՏՕ-ն կիրականացնի 4 հստակ քայլ, որպեսզի Վրաստանն առավել ներգրավվի Սև ծովի անվտանգությանը,- այս մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
«Աջակցության նոր փաթեթը փոխանցելու քաղաքական որոշումն ունի երկու պատճառ: Առաջինը՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի ոչ անդամն է այն երկրների խմբում, որոնց հետ ունենք երկկողմ սերտ համագործակցություն: Վրաստանի հետ այս համագործակցությունն իրոք լավագույնն է և օրինակելի և մենք ցանկանում ենք այն խորացնել: Երկրորդ պատճառն այն է, որը բոլորս գիտենք, որ Սև ծովի տարածաշրջանում վատացել է անվտանգության իրավիճակը: Այդ իրավիճակը վատթարացել է Վրաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամների համար: Դրա պատճառը Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն են Վրաստանում, Ուկրաինայում և Ղրիմի թերակղզում: Ռուսաստանը Ղրիմն օգտագործել է Սև ծովում ռազմական ուժերն ավելացնելու համար: Սա ազդեցություն է գործում ինչպես մեր, այնպես էլ՝ Վրաստանի և Ուկրաինայի վրա»,- հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը:
Նրա խոսքով, վերոնշյալ պատճառների համար, ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ, առանձնապես՝ Սև ծովի համատեքստում:
«Այստեղից ելնելով, պատրաստվում ենք ձեռնարկել քայլեր: Առաջին հերթին, մենք Վրաստանը կներգրավենք առավել շատ ակտիվություններին, որոնք մենք անվանում ենք «Հիբրիդային պաշտպանություն»: Խոսքը վերաբերում է այն միջոցներին, որոնք Ռուսաստանը կիրառում է այլ երկրների դեմ, երբ օրինակ, գործը վերաբերում է կիբերհարձակումներին կամ ապատեղեկատվությանը: Մենք բոլոր այս միջոցները դիտարկում ենք որպես մեկ փաթեթի մաս»,- նշել է Ափաթուրայը:
Ափաթուրայի հայտարարությամբ, երկրորդն հարցն է, որ Վրաստանն ունենա դրացիական օդային տարածքի լավագույն, բարելավված պատկերը:
«Մենք ունենք ծրագիր, որին ցանկանում ենք ներգրավել Վրաստանին: Սա «Օդային տարածքի անվտանգության ծրագիրն է», որի միջոցով Վրաստանն ավելի լավ է ընկալում իր օդային տարածքում տիրող իրավիճակը: Նոր փաթեթի ևս մեկ բաղադրիչն է վրացիների և ուկրաինացիների առավել ներգրավվածությունը զորավարժություններին: Այսպիսով, մենք ունենք իրականացվելիք 4 հստակ քայլ, որոնք պետք է անենք, որպեսզի Վրաստանն առավել ներգրավված լինի Սև ծովի անվտանգության ապահովման գործին»,- հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը: