Ջեյմս Ափաթուրայ. Ընդդիմադիր կուսակցությունները պետք է վերադառնան խորհրդարան
Քաղաքական բևեռացումը պետք է հնարավորինս շուտ վերացվի, և ընդդիմադիր կուսակցությունները պետք է վերադառնան խորհրդարան, – ասաց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Ըստ նրա, Վրաստանը ժամանակ չունի ձգձգվող քաղաքական ճգնաժամի համար:
«Այսօր Վրաստանի վարչապետը և արտաքին գործերի նախարարը ժամանակին այցելեցին Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ: Տեղի ունեցավ բաց և կառուցողական քննարկում տարբեր հարցերի շուրջ: Ինչպես միշտ, ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին: Իմ կարծիքով, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հիմնական ուղերձներն են. Կովիդյան ճգնաժամի, բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության և ուժեղացված կայունության ֆոնին, Վրաստանը ժամանակ չունի քաղաքական ձգձգվող ճգնաժամի համար: Քաղաքական բևեռացումը պետք է հնարավորինս շուտ վերացվի, ընդդիմադիր կուսակցությունները պետք է վերադառնան խորհրդարան, որպեսզի այն կարողանա պատշաճ գործել: Բոլոր կողմերը պետք է համաձայնության գան քաղաքական գործընթացների ընդհանուր ուղու շուրջ: Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ երկու փայլուն դիվանագետների գլխավորությամբ», – ասաց Ջեյմս Ափաթուրայը: