Ջեյք Սալիվանը հաստատել է «Ատակամս » հրթիռների փոխանցումը Ուկրաինա
Ջեյք Սալիվանը հաստատել է «Ատակամս » հրթիռների փոխանցումը Ուկրաինա

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա «Ատակամս » հրթիռների գաղտնի փոխանցումը։ Այս մասին Սալիվանը հայտարարել է ճեպազրույցում։

«Ես կարող եմ ձեզ հաստատել, ինչպես արդեն լսել եք ուրիշներից, որ փետրվարին ԱՄՆ նախագահը հրաման է տվել որոշակի քանակությամբ «Ատակամս» հրթիռներ մատակարարել Ուկրաինային՝ իրենց ինքնիշխան տարածքում օգտագործելու համար։ Հրթիռի փոխանցումը սկսվել է մարտին և ներառվել է ռազմական օգնության փաթեթում։ «Ատակամս» արդեն Ուկրաինայում է»,- ասել է Սալիվանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոյթերսը, հենվելով անանուն աղբյուրի վրա, հայտնել էր, որ ԱՄՆ-ն գաղտնի «Ատակամս» տիպի հրթիռներ է հանձնել Ուկրաինային։ Հրթիռները ներառվել են մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթում։ Իսկ Ուկրաինան մարտադաշտում հրթիռներ է կիրառել ապրիլի 17-ին՝ օկուպացված Ղրիմի վրա հարձակման ժամանակ։