Ջեյ Դի Վենսը ծրագրում է այս ամսվա վերջին այցելել Իտալիա

20:17, 01.04.2025

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ծրագրում է այս ամսվա վերջին այց կատարել Իտալիա, հայտնում է Reuters-ը։

Ինչպես գրում է գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին, Վենսը Հռոմ կժամանի ապրիլի 18-20-ը, թեեւ այցի մանրամասները դեռ մշակվում են։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ փոխնախագահը ծրագրում է հանդիպել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Նմանատիպ