Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփը միակ պետության ղեկավարն է, որը դրական է տրամադրված Բենյամին Նեթանյահուի նկատմամբ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփը պետության միակ ղեկավարն է, ով դրական է տրամադրված Բենիամին Նեթանյահուի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, Վենսը լրագրողներին հայտնել է, որ իրեն «մտահոգում է» Իսրայելի կաբինետի որոշ անդամների կողմից ԱՄՆ-Իրան համաձայնագրի և Թրամփի քննադատությունը։
«Դոնալդ Թրամփն ամբողջ աշխարհում պետության միակ ղեկավարն է, ով այս պահին համակրանքով է տրամադրված իսրայելական ազգի նկատմամբ։ Իսրայելի խնդիրը Դոնալդ Թրամփը չէ, և Իսրայելում բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե իրենց ամենամեծ խնդիրը Միացյալ Նահանգների նախագահն է, պետք է սթափվեն և գիտակցեն երկրի իրական վիճակը»,- հայտարարում է Վենսը։
Բացի այդ, Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում զրկել Իսրայելին ինքնապաշտպանության իրավունքից, սակայն Իսրայելը, «ինչպես և բոլորը, պետք է հետևի խաղաղության գործընթացին»։
«Կարծես թե մենք համաձայնության հասնելու շեմին ենք, և հետո հանկարծ Բեյրութի խաղաղ բնակչության կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունենում։ Դա անընդունելի է»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։