Ջեյ Դի Վենս – Երեք տարեկան աղջկաս հետ քայլելիս մեզ հետապնդում էին «Փառք Ուկրաինային» գոռոցներով ցուցարարներ, եթե երեք տարեկան երեխային հետապնդում ես բողոքի շրջանակներում, ապա դու աղբ ես
Այսօր, երբ քայլում էի երեքամյա դստերս հետ, մեզ հետապնդում էին «Փառք Ուկրաինային» գոռոցներով մի խումբ ցուցարարներ, ինչը աղջկաս ավելի ու ավելի էր անհանգստացնում ու վախեցնում,- այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Վենսը պնդում է, որ փորձել է խոսել այն մարդկանց հետ, ովքեր առարկություններ են ունեցել իր հետ։
«Այսօր, երբ ես քայլում էի երեք տարեկան դստերս հետ, «Փառք Ուկրաինային» շարժմանն աջակցող մի խումբ ցուցարարներ հետապնդեցին մեզ և բղավեցին, ինչն ավելի ու ավելի էր անհանգստացնում աղջկաս ու վախեցնում։ Որոշեցի զրուցել ցուցարարների հետ՝ հուսալով, որ մի քանի րոպե զրույցի դիմաց նրանք թույլ կտան հանգստանալ իմ փոքրիկին։ (Գրեթե բոլորը համաձայնեցին) Խոսակցությունը հիմնականում հարգալից էր, բայց եթե քաղաքական բողոքի շրջանակներում հետապնդում ես երեք տարեկան երեխային, դու աղբ ես»,- գրում է Վենսը: