Ջեյ Դի Վենս – Մի քիչ աբսուրդ է, որ Զելենսկին ասում է ԱՄՆ կառավարությանն, որը հիմա ամբողջությամբ աջակցում է իր կառավարությանը և ռազմական ջանքերին, որ մենք ինչ-որ կերպ ռուսների կողմն ենք

12:47, 15.04.2025

Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատում է Վլադիմիր Զելենսկուն այն հայտարարության համար, որտեղ Ուկրաինայի նախագահն ասել էր, թե Վենսը արդարացնում է Վլադիմիր Պուտինի գործողությունները։

Վենսի խոսքով՝ ինքը Ռուսաստանին դատապարտել է դեռևս 2022 թվականից, սակայն այդ ժամանակից ի վեր փորձել է հասկանալ երկու կողմերի ռազմավարական նպատակները։

«Բայց դուք պետք է փորձեք հասկանալ, թե որոնք են նրանց ռազմավարական կարմիր գծերը, այնպես, ինչպես պետք է փորձեք հասկանալ, որ ուկրաինացիները փորձում են դուրս գալ կոնֆլիկտից։ Կարծում եմ՝ մի քիչ աբսուրդ է, որ Զելենսկին ասում է [ԱՄՆ] կառավարությանը, որը հիմա ամբողջությամբ աջակցում է իր կառավարությանը և ռազմական ջանքերին, որ մենք ինչ-որ կերպ ռուսների կողմն ենք», – հավելել է նա։

Ապրիլի 14-ին CBS-ին տված հարցազրույցում Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգներում գերակշռում են ռուսական նարատիվները և որոշները դեռևս հավատում են, թե ռուսները ագրեսորներ չեն և պատերազմը իրենք չեն սկսել։ Միաժամանակ Զելենսկու խոսքով՝ իրեն թվում է, որ «փոխնախագահը ինչ-որ կերպ արդարացնում էր Պուտինի գործողությունները»։

Նմանատիպ