Ջեյ Դի Վենս – Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պատերազմի մեջ ենք Իրանի միջուկային ծրագրի հետ
Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պատերազմի մեջ ենք Իրանի միջուկային ծրագրի հետ,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Վենսը հրաժարվել է 100 տոկոս վստահությամբ հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են և ասել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ն «զգալիորեն խոչընդոտել է» Իրանի միջուկային զենք մշակելու կարողությունը։
«Մենք նեղ հնարավորություն ունեինք։ Վեց ամիս անց մենք կարող է չունենայինք այս հարձակումը սկսելու հնարավորություն։ Մենք նեղ հնարավորություն ունենք, որի ընթացքում կարող ենք շատ երկար ժամանակով հետաձգել այս ծրագիրը։ Կարծում եմ՝ նախագահի կողմից անպատասխանատու կլիներ չձեռնարկել այն քայլերը, որոնք նա արեց։ Իհարկե, մենք վստահում ենք մեր հետախուզությանը, բայց նաև վստահում ենք մեր բնազդներին։ Իրանցիներն իրենք են դադարեցրել բանակցությունները, դա իսկական կատալիզատոր էր», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։