Ջեյ Դի Վենս. ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է Միացյալ Թագավորության հետ առևտրային համաձայնագրի հասնելու ուղղությամբ
ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է Միացյալ Թագավորության հետ առևտրային համաձայնագրի հասնելու ուղղությամբ, – այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ կա լավ հնարավորություն, որ երկու կողմերն էլ կհասնեն համաձայնության։
«Իհարկե, մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք Քիր Սթարմերի կառավարության հետ առևտրային համաձայնագրի շուրջ», – ասել է նա։
Վենսը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է սիրում Մեծ Բրիտանիան։
«Նա սիրում էր թագուհուն։ Նա հիացած է և սիրում է արքային։ Դրանք շատ կարևոր հարաբերություններ են։ Բացի այդ, Թրամփը գործարար է և ունի մի շարք կարևոր բիզնես կապեր Բրիտանիայում», – ասել է փոխնախագահը։
Նրա խոսքով՝ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ ավելի խորն են, ինչը ենթադրում է «իրական մշակութային բարեկամություն»։
«Ուստի կարծում եմ, որ լավ հնարավորություն կա, որ այո՛, մենք կհասնենք մեծ համաձայնության, որը կլինի երկու երկրների շահերից ելնելով», – նշել է Վենսը։