Ջեյ Դեյ Վենսը ժամանում է Ադրբեջան
Ջեյ Դեյ Վենսը ժամանում է Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Ադրբեջան:

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել:

Ջեյ Դի Վենսին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Օդանավակայանում դիմավորումից հետո Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ջեյ Դի Վենսի հանդիպումը նեղ ձևաչափով: