Ջերմաստիճանի փոփոխության պատճառով Թբիլիսիի շատրվանները կանջատվեն
Ջերմաստիճանի փոփոխության պատճառով Թբիլիսիի շատրվանները կանջատվեն

Ջերմաստիճանի փոփոխության պատճառով մայրաքաղաքի բոլոր շատրվանները նոյեմբերի 25-ից կանջատվեն:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, ձմռան գալուն պես շատրվաններն ամեն տարի անջատվում են և պատրաստվում հաջորդ տարվան:

«Մայրաքաղաքում շուրջ 50 շատրվանների խնամքն իրականացնում է «Էկոսերվիս Գրուպ» ՍՊԸ-ն: Շատրվանների մի մասը շրջվարչակազմերի ենթակայության տակ են: Բոլորը կմիացվեն գարնանը՝ ջերմաստիճանի բարձրացումից հետո», – հայտարարում են քաղաքապետարանում: