ԱՄՆ-ի կոնգրեսում Վրաստանի բարեկամ խմբի ղեկավար Ջերալդ Քոնոլիի հայտարարությամբ, Ռուսաստանը վտանգ է ստեղծում Եվրոպայում խաղաղությանը և խաղաղության պահպանումը ներդրում է պաշտպանությունում:
«Մենք ֆիզիկական կերպով տեսանք, որ Վլադիմիր Պուտինի կառավարման տակ գտնվող ագրեսիվ Ռուսաստանը, որը նման է նախկին Խորհրդային միությանը, վտանգ է ստեղծում Եվրոպա մայրցամաքում խաղաղության և կայունության համար՝ և ոչ միայն Եվրոպայում:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում նրա առաջնահերթությունների մասին խոսելիս, կոնգրեսական Քոնոլին ընդգծել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նշանակությունը:
«Կարծում եմ, կենսական նշանակություն ունի, որ մենք ունենանք ակնհայտ դիրքորոշում Ռուսաստանին հստակ ուղերձ փոխանցելու համար, Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրեն բռնագրավման, Արևլյան Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտի, Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքը և Մոլդովայի մի մասը անօրեն օկուպացնելու առնչությամբ»,- նշել է պարոն Քոնոլին:
Կոնգրեսական Քոնոլին ընդգծել է կոլեկտիվ անվտանգության նշանակության և այն ապահովելու համար ՆԱՏՕ-ի կարևոր դերը: