«Ջեոսելի», «Սիլքնեթի» և «Մագթիի» բաժանորդների մի մասի համար ավելանում են ծառայության սակագները
«Ջեոսելի», «Սիլքնեթի» և «Մագթիի» բաժանորդների մի մասի համար ավելանում են ծառայության սակագները: «Մագթիի» դեպքում սակագները գործի են դրվելու փետրվարի 18-ից, իսկ «Ջեոսելի» և «Սիլքնեթի» բաժանորդների համար մարտի 1-ից:
Հաղորդակցական ընկերություններում հայտարարում են, որ բաժանորդներին առաջարկում են բարելավված ծառայություն և ինտեռնետի ավելացրած ծավալ:
«Ջեոսելի» բաժանորդների համար նորույթը բջջային համարի ծառայության ամենամսյա սակագինն է: Յուրաքանչյուր բաժանորդից ամսվա սկզբում վերցվելու է 20 թեթրի, բացի այդ «Մետի» փաթեթի գինը 5 լարիից դառնալու է 7 լարի, սակայն փաթեթում 100 MB ինտեռնետի փոխարեն կլինի 300 MB, 100 SMS-ի փոխարեն լինելու է 300 SMS: «Մետի M» փաթեթը 10 լարիից դառնում է 15 (1 GB ինտեռնետով և անսահմանափակ SMS-ով):
Դրա հետ մեկտեղ, ընկերությունում հայտարարել են, որ նվազեցվում է բջջային ինտեռնետի մեկ մեգաբայթի միջին գինը, ինչպես նաև փաթեթ մտնող ինտեռնետը սպառվելուց հետո, մեգաբայթի գինը 15 թեթրիից դառնում է 10:
«Սիլքնեթի» օպտիկական ինտեռնետի նվազագույն, 26 լարիանոց փաթեթը վերացվում է: Համապատասխանաբար նվազագույն սակագինը դառնում է 30 լարի:
«Մագթիի» սպառողների համար «Մարտիվի» փաթեթի գինը 25 լարիից դառնում է 30 լարի:
Ավելանում է նաև Մագթիի օպտիկական ինտեռնետի նվազագույն փաթեթի գինը, 27 լարիից այն դառնում է 30 լարի (արագությունը կրկնապատկվում է):
Հեղինակ -
Edgar Barsegyan