Ջավախցի Կարինե Բագիրյանը Թբիլիսիում, փողոցում հայտնաբերել է 37 000 դոլլար և փոխանցել տիրոջը
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը հյուրընկալել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ Թբիլիսիում, փողոցում հայտնաբերել է 37 000 դոլլար և ոստիկանության օգնությամբ փոխանցել տիրոջը:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղեկությամբ, ազգությամբ հայ Կարինե Բագիրյանը ծնունդով ջավախցի է և Թբիլիսիում ուսանում է:
Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։
Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։