Ջասթին Թրյուդո. Թրամփը կարծում է, որ մեր ռեսուրսներն օգտագործելու ամենահեշտ ձևերից մեկը մեր երկիրը կլանելն է, և դա ճիշտ է
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ինքը Կանադան կդարձնի Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։
Կանադական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թրյուդոն այս հայտարարությունն արել է բիզնես առաջնորդների և քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ՝ քննարկելու, թե ինչպես Կանադան կարող է դիվերսիֆիկացնել իր առևտուրն ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքների պայմաններում:
Կանադայի վարչապետի խոսքով՝ Թրամփի հայտարարությունները կապված են թանկարժեք օգտակար հանածոների հետ, որոնց պատկանում է Կանադան։
«Նրանք շատ տեղյակ են մեր ռեսուրսներից, ինչ ունենք, և ցանկանում են օգտագործել այդ ամենը»: «Թրամփը ենթադրում է, որ դա անելու ամենահեշտ ձևերից մեկը մեր երկիրը կլանելն է, և դա իրական է», – ասել է Թրյուդոն:
Կանադան հայտնի է ժամանակակից տեխնոլոգիաների համար կարևոր հանքանյութերով, ինչպիսիք են բջջային հեռախոսները, էլեկտրական մեքենաների մարտկոցները և այլն: