Ջասթին Թրյուդո. Կանադան միշտ կկանգնի Ուկրաինայի կողքին

13:49, 20.02.2025

Կանադան միշտ կլինի Ուկրաինայի կողքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Կանադան և մեր դաշնակիցները միանշանակ դեմ են Վլադիմիր Պուտինի կողմից միջազգային կարգի անօրինական, անբարոյական և անարդարացի խախտմանը։ Ես անհամբեր սպասում եմ մի քանի ժամից իմ եվրոպացի գործընկերների հետ նստելուն՝ քննարկելու, թե ինչպես ենք մենք շարունակելու միանշանակ պաշտպանել Ուկրաինան և պահպանել այն կանոնները, որոնք մեզ բոլորիս ապահով են պահում», – ասել է Թրյուդոն։

Նրա խոսքով, ուկրաինացիները պայքարում և մահանում են ոչ միայն իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այլև «նրանք պայքարում են պաշտպանելու այն հիմնական կանոնները, որոնք ապահովում են մեր բոլորի անվտանգությունն ամբողջ աշխարհում և գործում են արդեն շուրջ 80 տարի»,- նշել է վարչապետը։

Նմանատիպ