Ջ.Դ. Վենս. Թրամփի և Պուտինի միջև երկխոսությունը անհրաժեշտ է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, եթե ուզում եք խաղաղություն հաստատել, պետք է ուժեղ լինեք, ներգրավվեք ագրեսիվ, ակտիվ դիվանագիտության մեջ
Ուկրաինայում պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկխոսություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում։
Վենսը նշել է, որ բազմաթիվ մարդկանցից լսել է քննադատություն Թրամփի հասցեին՝ Պուտինի հետ երկխոսության պատճառով։
«Անհրաժեշտ չէ համաձայն լինել Վլադիմիր Պուտինի որոշման հետ՝ Ուկրաինա ներխուժման կապակցությամբ, սակայն եթե ցանկանում եք խաղաղություն, պետք է ուժեղ լինեք։ Պետք է խոսել մարդկանց հետ։ Պետք է ներգրավվել ագրեսիվ, ակտիվ դիվանագիտության մեջ», – նշել է Վենսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դոկտրինան հիմնված է խաղաղության հասնելու և միևնույն ժամանակ հզոր ռազմական ուժի պահպանման վրա։
«Նրա դոկտրինան է՝ ունենալ աշխարհի ամենահզոր բանակը, կենտրոնանալ խաղաղության վրա և թույլ չտալ Վաշինգտոնի լրագրողներին որոշել, թե ում հետ կարելի է վարել դիվանագիտություն», – ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։