Ջ.Դ. Վենս. Ամբողջ Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները Բայդենի վարչակազմի օրոք, գրաքննում էր այլախոհ տեսակետները, ես չեմ ուզում, որ այլ երկրներ էլ հետևեն նրա օրինակին
Ամբողջ կոլեկտիվ Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները Բայդենի վարչակազմի օրոք, զբաղվել է տարբերվող տեսակետների ցենզուրայով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում, որտեղ հանդիպել է բրիտանացի գործընկեր Դևիդ Լեմիին։
«Իմ կարծիքով, ամբողջ կոլեկտիվ Արևմուտքը, տրանսատլանտյան համագործակցությունը, մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցները, և, իհարկե, ԱՄՆ-ը Բայդենի վարչակազմի օրոք, մի փոքր ավելի հարմարավետ էին տարբերվող ձայների ցենզուրայի հարցում, քան դրանց հետ համագործակցության հարցում։ Դա էր իմ տեսակետը», – ասել է Վենսը։
Նրա խոսքով, այս մասին ինքը խոսել է նաև Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերների հետ։
Ինչպես նշել է Ջեյ Դի Վենսը, ինքը չի ցանկանում, որ Մեծ Բրիտանիան գնա այդ մութ ճանապարհով և կորցնի խոսքի ազատությունը։
«Այն, ինչ ես կասեի անգլիացի ժողովրդին, Դևիդ Լեմիին և ցանկացած այլ անձի, այն է, ինչը մտահոգում էր ԱՄՆ-ում 2020-2024 թվականներին։ Պարզապես չեմ ուզում, որ այլ երկրներ հետևեն մեր հետքին, որը, իմ կարծիքով, մութ ճանապարհ էր Բայդենի վարչակազմի օրոք», – հայտարարել է Ջեյ Դի Վենսը։