իխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից առաջ տեսաուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից առաջ տեսաուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
«Ամենայն հավանականությամբ, ինձ այժմ կձերբակալեն Թբիլիսիում, բայց ուզում եմ ձեզ ասել, որ ոչ մի բանից չվախենաք: Վաղը գնացեք քվեարկության, քվեարկեք եւ 3-ին մենք բոլորս միասին տոնելու ենք հաղթանակը: Դե, դուք գիտեք: Ես շատ ուժեղ եմ, դիմացկուն: Ես եկել եմ ձեզ օգնելու: Ես այլ ելք չունեի: Ես ոչնչից չեմ վախենում եւ դուք նույնպես չպետք է վախենաք», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է:
Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Րոպեներ առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Միխեիլ Սաակաշվիլին արդեն ձերբակալված է: