Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն (ՎԻԴԵՈ)

Չորս տարի և հինգ ամիս հետո, Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն։ Նախկին վարչապետը կղեկավարի «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։

Որոշումը հայտնի դարձավ  այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո, որին ներկա էին գտնվում կառավարական խումբը, նախկին վարչապետի հետ միասին կառավարության հրամանատարը, կուսակցության ղեկավարությունը և մեծամասնության անդամների մի մասը։

Կապված է թե ոչ նախկին վարչապետի որոշումը մեծամասնության մեջ գոյություն ունեցող տարաձայնությունների հետ – Բիձինա Իվանիշվիլին լրատվամիջոցներին մեկնաբանություն չի տվել։

Ինչպես Գիորգի Կվիրիկաշվիլին պարզաբանում է, «Վրացական երազանքի» հիմնադիրը խմբի անունից անձամբ խնդրեց  կուսակցության նախագահությունը, այն բերլավելու նպատակով։

 

Հեղինակներ՝ Շորենա Ցվիչիա, Գոհար Գյուլմիսարյան