Իվանե Մաճավարիանի. Դադարեցրել ենք աշխատավարձերի ավելացումը, սահմանափակել ենք դրամաշնորհները, սակայն չենք հրաժարվել թոշակների ավելացման խոստումից
Կենսաթոշակների ավելացման հետ կապված խոստումն ուժի մեջ է,- այս մասին հայտարարել է ֆինանսերի նախարար Իվանե Մաճավարիանին՝ հակաճգնաժամային բյուջեի նախագծի շնորհանդեսից հետո մամուլի ներկայացուցիչների հետ զրուցելիս:
Նրա խոսքով, տարվա սկզբին բոլոր թոշակառուների թոշակն ավելացել է 20 լարիով:
«Բացի այդ, այս տարի բյուջեով հաշվի էր առնված, որ 70 տարին լրացած թոշակառուների համար թոշակը կավելանար ևս 30 լարիով: Այդ խոստումը պահպանվել է: Այլ ոլորտներում դադարեցրել ենք աշխատավարձերի ավելացումը, սահմանափակել ենք դրամաշնորհները, թափուր աշխատատեղեր հայտարարելը ևս հետաձգել ենք, սակայն այդ խոստումից չենք հրաժարվել: Թոշակները կավելանան հուլիսի մեկից, ինչպես պլանավորված էր»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին:
Նրա խոսքով, բացի այդ, կառավարությունը ներկայացրել է թոշակների ինդեքսացիայի օրենքը և նախաձեռնությունը:
Նշված նախաձեռնության բովանդակությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տարի թոշակներն ավելանան հետևյալ չափանիշներով – մինչև 70 տարեկան թոշակառուի կենսաթոշակն ավելանա՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70 տարին լրացած թոշակառուների աշխատավարձն ավելանա գնաճով և տնտեսական աճի 80 տոկոսով: Սակայն, մինչև 70 տարեկան թոշակառուի համար այդ գումարը առնվազն պետք է լինի 20 լարի, իսկ 70 տարին լրացած կատեգորիայի համար՝ 25 լարի»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին:
Ֆինանսների նախարարի խոսքով, դա կգրվի օրենքում և որևէ կառավարության կամ քաղաքական ուժի հայեցողությանը չի մնա: