Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի 100 ամյա հոբելյանի առթիվ, տոնականորեն լուսավորել են առաջին շենքը
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի 100 ամյա հոբելյանի առթիվ, տոնականորեն լուսավորել են առաջին շենքը:
Թբիլիսիի պետական համալսարանի 100 ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցում են աշխարհի 50 երկրի առաջատար համալսարանների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ, Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ:
Համալսարանի հոբելյանը կատարվում է Յունեսկոի կազմակերպմամբ: Որոշումը ընդունել է միավորված ազգերի կրթության,գիտության և մշակույթի կազմակերպությունը, Փարիզում գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ժամանակ, բարեկամ երկրների աջակցությամբ:
Կովկասում առաջին ազգային համալսարանը 1918 թվականի հունվարի 26-ին (նոր օրացույցով փետրվարի 8-ին) բացվել է Դավիթ Աղմաշենեբելիի հիշատակման օրը:
100 ամյա հոբելյանը Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը դիմավորում է, որպես երկրի կարևորագույն կրթական-գիտահետազոտական հաստատություն, որտեղ ամեն տարի իրականացվում է մոտ 200 տեղական և արտասահմանյան մասշտաբների գիտական գրանտային նախագծեր: Այսօրվա դրությամբ համալսարանում սովորում է մոտ 22 հազար վրացի և մոտ 600 արտասահմանցի ուսանող:
Հեղինակ -
Edgar Barsegyan