Իվան Լինսի «My Heart Speaks» ալբոմը, որը ձայնագրվել է Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ընդգրկվել է 2024 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում
Իվան Լինսի «My Heart Speaks» ալբոմը, որը ձայնագրվել է Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ընդգրկվել է 2024 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում,- հայտնում է Թբիլիսիի Ջանսուղ Կախիձեի անվան երաժշտական և մշակութային կենտրոնը։
«Հրապարակվել է 2024 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը, որոնց թվում Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրված փայլուն երաժիշտ Իվան Լինսի «My Heart Speaks» ալբոմը առաջադրվել է «Լավագույն լատինական ջազ ալբոմ» անվանակարգում։
Շնորհավորում ենք նվագախմբի անդամներին և մաեստրո Վախտանգ Կախիձեին, այս ճանաչման կապակցությամբ, սպասենք «Գրեմմի» մրցանակաբաշխության վերջնական արդյունքների հրապարակմանը»,- նշվում է կենտրոնի սոցցանցում հրապարակած տեղեկատվության մեջ։