Իտալիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 37 242 նոր դեպք, մահացել է 699 պացիենտ
Իտալիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 37 242 նոր դեպք, մահացել է 699 պացիենտ

Իտալիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 37 242 նոր դեպք, մահացել է 699 պացիենտ:

Այս մասին տեղեկությունը տարածում է բրիտանական «Գարդիան» հրատարակությունը: Երկրի մասշտաբով  հոսպիտալացված է ավելի քան 34 000 մարդ, որոնցից 3 748 հիվանդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Համավարակի սկզբից ի վեր, Իտալիայում հաստատվել է վարակման 1 345 767 դեպք, այդ թվում մահացել է 48 569 պացիենտ: