Իտալիայում կորոնավիրուսից մահացածների 99%-ն ուներ առողջական այլ խնդիրներ
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների 99%-ն ուներ առողջական այլ խնդիրներ

Իտալիայում կորոնավիրուսով մահացածների 99 տոկոսն ուներ առողջական այլ խնդիրներ:

Ըստ երկրում անցկացված հետազոտության, մահացածների ընդամենը 0,8 տոկոսի մոտ չեն եղել այլ պաթոլոգիաներ:

Զոհերի 75 տոկոսն ունեցել է բարձր ճնշում, իսկ 35 տոկոսը՝ շաքարախտ, մեկ երրորդ մասը տառապել է սրտի տարբեր հիվանդություններով:

Իտալիայում կորոնավիրուսով մահացածների միջին տարիքն է 79,5: Մինչև 40 տարեկան մահացածների մեծ մասը եղել են տղամարդիկ, որոնք ունեցել առողջական խնդիրներ:

Վերջին 24 ժամում Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 627 մարդ: