Իտալիայի վարչապետ. Մոսկվան կարող է կարևոր դերակատարություն ունենալ ճգնաժամների կարգավորման հարցում

Մոսկվան կարող է կարևոր դերակատարություն ունենալ Լիբիայից մինչև Սիրիա, Ուկրաինայից մինչև Վենեսուելա ճգնաժամների կարգավորման հարցում,- այս մասին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն գրել է սոցիալական ցանցում՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները տալիս են Մոսկվայի և Հռոմի հարաբերությունների կայունացման հնարավորություն: Ինչպես նշել է Կոնտեն, երկու երկրների միջև բարեկամությունն ունի մեծ ներուժ: