Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կմասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կմասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, հաստատել է Մելոնիի վարչակազմը։
Իտալիայի վարչապետը հունվարի սկզբին անակնկալ այց կատարեց Թրամփի նստավայր։ Հանդիպումից հետո ԱՄՆ նորընտիր նախագահը Մելոնին անվանել է «ֆանտաստիկ կին»:
Թրամփն ու Մելոնն առաջին անգամ հանդիպել են Փարիզում։
Մելոնին, ով գլխավորում է «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, երկար ժամանակ եղել է Թրամփի կողմնակիցը։ 2022 թվականի հոկտեմբերին պաշտոնը ստանձնելուց առաջ նա պարբերաբար մասնակցում էր Թրամփի քաղաքական հանրահավաքներին։
Ինչպես գրում է Գարդիան-ը , Մելոնիի ու Թրամփի տեսակետները շատ հարցերում համընկնում են, չի բացառվում, որ Իտալիայի վարչապետը դառնա ԱՄՆ նոր առաջնորդի գլխավոր դաշնակիցը Եվրոպայում։
Դոնալդ Թրամփը խախտել է ավանդույթը և մի քանի օտարերկրյա առաջնորդների է հրավիրել իր երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին Կապիտոլիումի շենքում։