Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինի. Իտալիան ոչ մեկի դեմ չի պատերազմում, եթե Մակրոնը պատերազմ է ուզում, առանց խանգարելու իտալացիներին պետք է փակի սաղավարտը և հեռանա
«Իտալիան ոչ մեկի դեմ չի պատերազմում, եթե Մակրոնը պատերազմ է ուզում, առանց խանգարելու իտալացիներին պետք է փակի սաղավարտը և հեռանա»,- հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին։
«Հաջորդ շաբաթվա լիգայի ընտրությունը խաղաղության ընտրությունն է: Ես չեմ ուզում, որ իտալացիներին ուղարկեն Ուկրաինա՝ կռվելու ու զոհվելու, ես չեմ ուզում, որ իտալական զենքերը ռմբակոծեն Ռուսաստանը։ Իտալիան ոչ մեկի դեմ չի պատերազմում, եթե Մակրոնը պատերազմ է ուզում, պետք է փակի սաղավարտը և հեռանա՝ չանհանգստացնելով իտալացիներին»,- ասել է Մատեո Սալվինին։
Ըստ Իտալիայի փոխվարչապետի, եթե այսօր Իտալիան զիջեր Եվրամիությանն ինքնիշխանությունը, օրինակ պաշտպանության հարցում, և լիներ ընդհանուր եվրոպական բանակ, Մակրոնի պես ռմբակոծիչը կհասներ և երիտասարդներին կուղարկեր արտասահման զոհվելու:
«Ես իմ որդուն չեմ հանձնի Մակրոնի ձեռքը»,- ասել է Իտալիայի փոխվարչապետը։