Իտալիայի ոստիկանությունը «Կոզա Նոստրայի» փախուստի դիմած ղեկավարին է որոնում
Իտալիայի ոստիկանությունը «Կոզա Նոստրայի» փախուստի դիմած ղեկավարին է որոնում

Իտալիայի ոստիկանությունը «Կոզա Նոստրայի» փախուստի դիմած ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյի որոնման ընթացում Սիցիլիայում բազմաթիվ խուզարկություններ և շուրջկալություններ է իրականացրել:

Կղզու արևմտյան մասում գտնվող Տրապանի նահանգում տեղի ունեցած գործողությանը  մասնակցել է ավելի քան 200 ոստիկան, հաղորդում են իտալական լրատվական գործակալությունները՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հաղորդում է DW-ն:

Խուզարկությունները կատարվել են Կաստելվետրանո քաղաքի մոտակայքում գտնվող 30 կասկածյալների տներում, որտեղ ծնվել է Դինարոն: Նրանց մեղադրանք է առաջադրվել Դինարոյին օգնելու համար:

Դինարոն Եվրոպայի ամենափնտրվող հանցագործներից մեկն է: Նոյեմբերին մահացած Տոտո Ռիինայի հետ նա համարվում էր սիցիլական մաֆիայի պաշտոնական ղեկավարը: