Իտալիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է

22:48, 09.07.2025

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան հայտարարում է, որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգության անբաժան մասն է։ Այս մասին նա նշել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

«Ինչպես նշված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում, Ուկրաինայի անվտանգությունը անբաժանելի է Եվրոպայի անվտանգությունից այն պայքարում, որն ուղղված է նրանց դեմ, ովքեր ցանկանում են պետական հարաբերություններում վերադարձնել գերիշխանության գաղափարը, ինչը մեզ գրեթե մեկ դար հետ կշպրտեր», – ասել է Իտալիայի նախագահը։

Մատարելան ընդգծել է նաև, որ Իտալիան անշեղորեն աջակցում է ուկրաինացի ժողովրդին։

«Ռուսաստանի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ դաժան հարձակումների ակտիվացումը ուժեղացնում է մեր վճռականությունը՝ կանգնել Ուկրաինայի կողքին», – հավելել է Իտալիայի նախագահը։

Նմանատիպ