Իսրայելում զինված անձը երկու տղամարդու վիրավորել է առևտրի կենտրոնում, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում
Իսրայելի հյուսիսում գտնվող առևտրի կենտրոնում դանակով զինված տղամարդը վիրավորել է երկու երիտասարդի։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերսը։
Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։
Հարձակվողին սպանել է իրավապահ մարմինների աշխատակիցը։ Ոստիկանությունը կատարվածը համարում է ահաբեկչություն։