Իսրայելում Վրաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ի ուշադրություն երկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների
Իսրայելում Վրաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ի ուշադրություն երկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների

Իսրայելում Վրաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ի ուշադրություն երկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների։

«Օգոստոսի 6-ին՝ շաբաթ օրը, մինչև ժամը 20:00-ն կգործեն հետևյալ սահմանափակումները (երկարաձգման դեպքում հավելյալ կտեղեկացնենք).

Գազայի հատվածից 80 կմ շառավղով ապրողների համար.

Թույլատրվում են 10 հոգուց ոչ ավելի բաց տարածքում, իսկ փակ տարածքում 50 հոգուց ոչ ավելի միջոցառումներն ու հավաքները։

Ուսումնական գործընթացը չի իրականացվելու ուսումնական հաստատություններում, մանկապարտեզներում և ամառային ճամբարներում։

Աշխատավայրում գտնվելը թույլատրվում է միայն այն հաստատություններում, որտեղ կան ապաստարաններ։

Անվտանգության նույն նորմերը կիրառվում են կենտրոնական և արևմտյան Նեգևում ապրողների համար։ Տարբերվում է միայն փակ տարածքում հավաքվելու պայմանը՝ թույլատրվում է 100 հոգի։

Բեն-Գուրիոնի միջազգային օդանավակայանում թռիչքի և վայրէջքի ժամանակացույցը փոխվել է.

Հասարակական ապաստարաններ են բացվել Իսրայելի հարավային քաղաքներում՝ Աշդոդում, Շդերոթում, Բեերշևայում, ինչպես նաև կենտրոնական մի քանի քաղաքներում։

Խնդրում ենք, հաշվի առնել և պահպանել անվտանգության նշված նորմերը»,- նշված է Վրաստանի դեսպանատան նախազգուշացման մեջ։

Իսրայելական բանակը Գազայի հատվածում լայնածավալ ռազմական գործողության շրջանակում սպանել է «Իսլամական ջիհադ» արմատական ​​խմբավորման առաջնորդին։ «Իսլամական ջիհադ» արմատական ​​շարժումը Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խմբավորման խոսնակի խոսքով՝ հրթիռների թիրախները եղել են Իսրայելի կենտրոնական և հարավային շրջանները։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի դեմ արձակված հրթիռները կա՛մ ընկել են բաց տարածքում, կա՛մ չեզոքացվել է հակաօդային պաշտպանության համակարգ «Երկաթե գմբեթ»-ի կողմից։ Իսրայելական շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել։ «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները պնդում են, որ սա միայն Իսրայելի դեմ հարձակման սկիզբն է։