Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1300-ի
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1300-ի

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1300-ի։ Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։

Վիրավորների թիվը 3300 է, որոնցից 28-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 350-ը՝ ծանր։

ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված առնվազն 150 մարդու ճակատագիրն անհայտ է։