Իսրայելում հակակառավարական ցույց է անցկացվել։ Թել Ավիվում ցուցարարները երկրի կառավարությունից պահանջել են ստորագրել պատանդների ազատ արձակման մասին պայմանագիր։
Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ «Համաս»-ի հետ պայմանավորվածության խաթարումը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման։
Դոհայում կայացած բանակցություններից հետո Իսրայելի բանակցային թիմը «զգույշ լավատեսություն» է հայտնել համաձայնագրի գործընթացում առաջընթացի հնարավորության վերաբերյալ։
ՀԱՄԱՍ-ն ասում է, որ Իսրայելը պայմաններ է ավելացրել հրադադարի շուրջ բանակցություններին, որոնք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգտագործում է ջանքերը շեղելու համար: