Իսրայելն ամբողջությամբ դադարեցրել է էլեկտրամատակարարումը Գազա

13:50, 10.03.2025

Իսրայելն ամբողջությամբ դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա, հայտարարել է Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը։

«Վերջերս հրաման եմ ստորագրել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումն անհապաղ դադարեցնելու մասին։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր միջոցները պատանդներին վերադարձնելու և պատերազմի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ը Գազայում այլևս չմնա»,- ասել է Քոհենը։

Ինչպես գրում է BBC-ն, էլեկտրաէներգիայի անջատման որոշումը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այն գործարանների աշխատանքի վրա, որոնք վճռորոշ են բնակչությանը խմելու մաքուր ջրով ապահովելու համար։

Նմանատիպ