Իսրայելի զինված ուժերը ստանձնել են Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ շտապօգնության մեքենայի վրա հարձակման պատասխանատվությունը
Իսրայելի զինված ուժերը ստանձնել են Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ շտապօգնության մեքենայի վրա հարձակման պատասխանատվությունը։
Ինչպես պարզաբանում է գերատեսչությունը, հարձակումից առաջ կատարված գնահատման համաձայն՝ շտապօգնության մեքենան օգտագործել է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը և ավիահարվածի արդյունքում զոհվել են հենց նրանց մարտիկները։
«Մենք տեղեկություններ ունենք, որ ՀԱՄԱՍ-ի կառավարման մեթոդն է ահաբեկիչների մարտիկներին և զինամթերք տեղափոխել շտապօգնության մեքենաներով»,- ասվում է հայտարարության մեջ։