Իսրայելի խորհրդարանի խոսնակ. Դոնալդ Թրամփը հրեական պատմության հսկա է, աշխարհին ավելի շատ Թրամփեր են պետք
Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանան ասում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրեական պատմության հսկա» է, և «աշխարհին ավելի շատ Թրամփեր են պետք», – ասել է Օհանան Քնեսեթում ունեցած ելույթում՝ Դոնալդ Թրամփին անվանելով հրեա ժողովրդի մեծագույն բարեկամ։
«Պարոն նախագահ, դուք Իսրայելի ժողովրդի առջև կանգնած եք ոչ թե որպես ևս մեկ ամերիկացի նախագահ, այլ որպես հրեական պատմության հսկա՝ մեկը, որի համար մենք պետք է նայենք երկուսուկես հազարամյակ առաջ, ժամանակի մշուշի մեջ, որպեսզի զուգահեռ գտնենք Կյուրոս Մեծի հետ», – ասել է Օհանան։
Նա Թրամփին համեմատեց հին պարսից թագավորի հետ, որը թույլ տվեց հրեաներին վերադառնալ Բաբելոնից և վերակառուցել Երուսաղեմի տաճարը։ Նա ասաց, որ հրեա ժողովուրդը Թրամփին կհիշի «հազարավոր տարիներ»։
«Մենք մի ազգ ենք, որը հիշում է, որ սա տեղական պայքար չէ, այլ գլոբալ պայքար, գլոբալ պայքար ծայրահեղականության, ռադիկալիզմի և ֆունդամենտալիզմի ուժերի և ազատության ու ժողովրդավարության ուժերի միջև», – ասաց նա։
Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է Իսրայելում։ Նա նախատեսված է ելույթ ունենալ Կնեսետում։